Wednesday, March 21, 2012

Թուրք ոստիկանը հարձակվել է քուրդ պատգամավորի վրա

News.am. 20-3-2012- Թուրքիայի հարավ-արեւելյան Բաթման քաղաքում քրդերի կողմից Նովրուզի տոնակատարություն իրականացնելու ժամանակ ոստիկաններից մեկը հարձակվել է է քուրդ պատգամավոր Ահմեդ Թուրքի վրա եւ բռունցքներով հարվածել։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Բաթմանում Նովրուզի տոնակատարության ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազի նռնակ է նետել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ավտոբուսի մեջ։ Ավտոբուսում գտնվող քուրդ պատգամավորները իջել են ավտոբուսից եւ այդ ընթացքում Ահմեդ Թուրքը ենթարկվել է մի ոստիկանի հարձակմանը եւ տեղափոխվել հիվանդանոց։

No comments: