Wednesday, March 21, 2012

Իրանը պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի, Իսրայելի ագրեսիային. Ալի Խամենեի

Tert.am. 20-3-2012-Իրանը միջուկային զենք չի ստեղծում և պատրաստ է դիմադրելու ԱՄՆ-ի կամ Իսրայելի` Իրանի դեմ ուղղված ագրեսիային, այս մասին, ըստ «ՌԻԱ նովոստի» գործակալության, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին: «Մենք արդեն հայտարարել ենք, որ միջուկային զենք չունենք, և չենք պատրաստվում նման զենք ստեղծել: Սակայն, եթե թշնամիների կողմից հարձակում լինի, մենք նրանց համարժեք պատասխան հարված կհասցնենք», Խամենեին ասել է Իրանի հեռուստատեսության Նովրուզի տոնակատարություններին նվիրված իր ելույթում: Իրանի առաջնորդը նշել է, որ իր երկիրը ինքնապաշտպանության իրավունք ունի, և դա, ի թիվս այլ բաների, գրված է Ղուրանում: «Դա Աստծո օրենքն է: Մենք չենք մտածում հարձակումների կամ ագրեսիայի մասին, սակայն մենք պատրաստ ենք իսլամական հանրապետության գոյությունը և անկախությունը պաշտպանել», - ավելացրել է Խամենեին:

No comments: