Wednesday, March 21, 2012

Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձև է շրջանառության մեջ դրվել ԱՄՆ Կոնգրեսում

1in.am. 21-3-2012- Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձև է ներկայացվել ԱՄՆ Կոնգրեսին. հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: «Հայ ժողովրդի ցեղասպանությունը լավ փաստարկված է և ճանաչված ՆԱՏՕ-ում ու Եվրամիությունում: Այս բանաձևը 1915-1923թթ. դեպքերն արդարացիորեն ճանաչում է որպես ցեղասպանություն, հարգում է զոհերի հիշատակը և ամրապնդում ամբողջ աշխարհում մարդու իրավունքների և զանգվածային վայրագությունների կանխարգելման` աշխարհում ԱՄՆ ունեցած առաջնորդությունը»,- հայտարարել է այդ բանաձևի նախաձեռնողներից մեկը` Լիլինոյս նահանգից ընտրված սենատոր Մարկ Քըրքը: Հիշեցնենք, որ նման բանաձևեր մի քանի անգամ արդեն շրջանառության մեջ դրվել են ԱՄՆ Կոնգրեսում, սակայն վերջնականապես այն երբեք չի ընդունվել: ԱՄՆ կառավարությունը միշտ այդ դեպքերը ճանաչում է որպես «հայերի զանգվածային ջարդ»: Օբաման իր ելույթներից մեկում օգտագործել է նույնիսկ հայերեն «եղեռն» եզրույթը, սակայն երբեք «ցեղասպանություն» բառը չի օգտագործվել ԱՄՆ իշխանությունների կողմից:

No comments: