Sunday, March 18, 2012

ՌԴ ԱԳ նախարարը կայցելի Ադրբեջան

Ապրիլի սկզբներին Ադրբեջան կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին Trend-ին հաղորդել է ռուսական դիվանագիտական աղբյուրը: «Ենթադրվում է, որ Լավրովի այցելությունն Ադրբեջան կկայանա ապրիլի 3-4-ին»,- հաղորդել է աղբյուրը: Ապրիլին Ադրբեջանը և Ռուսաստանը կնշեն դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20- ամյակը: Ադրբեջանի Պետկոմիտեի տեղեկատվության համաձայն` 2011թ. հունվարից նոյեմբեր Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2.6 միլիարդ դոլար, որից 1.5 միլիարդ դոլարը կազմել է ռուսական ապրանքների ներմուծումը:

No comments: