Sunday, March 18, 2012

ՀՀ-ում Իրանի դեսպան. Տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման գործում Հայաստանը կարևոր դեր ունի

Panorama.am. 17-3-2012- Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգավորում տալն անընդունելի է: Այդ մասին իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` «Ռեգնում»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան սեյյեդ Ալի Սաղայիանը: Այն հարցին, թե Իրանն ինչպես է վերաբերվում Իսլամական համագործակցության կազմակերպությունում (նախկին Իսլամական կոնֆերանս) Ադրբեջանի` ԼՂ հակամարտությանը կրոնական երանգավորում տալու փաստին, դեսպան Սաղայիանը պատասխանել է. «Նմանօրինակ քայլերն անընդունելի են, Իրանը ԼՂ հակամարտությունը երբեք չի համարել որպես կրոնական, և այդ դիրքորոշումը չի փոխվել»: Իրանի դեսպանն, անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, նախ նշել է, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, այնուհետև հավելել է, որ տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման գործում Հայաստանը կարևոր դեր ունի:

No comments: