Monday, March 19, 2012

Օգյուն Սամասթը Դինքի սպանության մասին գիրք է գրում

Tert.am. 18-3-2012- «Ակօս» թերթի խմբագիր Հրանտի Դինքին սպանող Օգյուն Սամասթը բանտից 25 էջանոց նամակ է գրել թուրքական Taraf օրաթերթին և տեղեկացրել, որ սպանության մասին պատրաստվում է գիրք գրել: Ավելի վաղ թերթին տված հարցազրույցում Սամասթը հայտարարել էր, որ սպանությունից երեք ամիս առաջ ինքը հանդիպել ու թեյ է խմել մի անձնավորության հետ, ով նույնպես կապ է ունեցել Դինքի սպանության հետ: Նամակում նա խոստացել է նաև գրել այդ մարդու, ինչպես նաև մինչ այժմ չբարձրաձայնած որոշ իրադարձությունների մասին: Մարդասպանը խոստացել է, որ եթե Դինքի սպանության գործը վերաբացվի, ինքը նոր բացահայտումներ է անելու: Հիշեցնենք, որ Taraf-ին տված հարցազրույցում Սամասթը նաև նշել էր, որ «Ակօս»-ի խմբագրապետի սպանությունը երեք փուլով պլանավորված գործողություն է եղել: Առաջին փուլում Դինքը պետք է լրատվամիջոցների թիրախում հայտնվեր: Սամասթը ասել էր, որ այդ երեք փուլերի մասին ինքը չի ասել ոչ հարցաքննության ընթացքում, ոչ էլ դատարանում ցուցմունք տալիս: Սամասթն ասել էր, որ զղջում է Դինքին սպանելու համար: «Իմ նման 16 տարեկան մի երիտասարդի տվեք թող կարդա այդ թերթերը, ազգայնականության զգացման գերին կդառնա: Այժմ նման բան չէի անի: Իմ բոլոր ցուցմունքներում ասել եմ` երբ առաջին անգամ տեսա Դինքին, զղջացի, չուզեցա սպանել, սակայն որոշ բաներ հիշեցի: Դրանք հիմա բացահայտել չեմ կարող, բայց ժամանակը կգա, դրանք էլ կպատմեմ», - ասել էր նա:

No comments: