Saturday, March 17, 2012

ԱՄՆ կոնգրեսականները մտահոգված են Ադրբեջանի ռազմական հզորության աճով

Tert.am. 17-3-2012-Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է Գերմանիա կատարելիք այցը: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, այցի հետաձգման պատճառը երեկ Աֆղանստանում ուղղաթիռի վթարի հետևանքով 12 թուրք զինվորականների զոհվելն է: Հիշեցնենք, որ այսօր Գերմանիայի Բոխում քաղաքում Էրդողանին էր հանձնվելու Steiger Award մրցանակը` հանդուրժողականության համար: Դա զայրացրել էր Գերմանիայի ազգային փոքրամասնություններին և Գերմանիայի հայերը, քրդերը, ասորիները և ալևիները պատրաստվում էին ցույցերով դիմավորել Բոխում ժամանող Էրդողանին: Գերմանիայի ալևիների միության գլխավոր քարտուղար Ալի Դողանը նշել էր, թե Էրդողանին` հանդուժողականության համար մրցանակ հանձնելն ապտակ է Թուրքիայի ազգային փոքրամասնություններին։ Ավելի վաղ Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը գրավոր հայտարարություն էր տարածել` անընդունելի համարելով անհանդուժողականությամբ հայտնի Էրդողանին հանդուժողականության մրցանակի շնորհումը։

No comments: