Saturday, March 17, 2012

Թե ինչու է Սերժ Սարգսյանը մեկնելու Մոսկվա

HayNews.am. 17-3-2012- Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների` «Երկուշաբթի օրը Սերժ Սարգսյանը մեկնելու է Մոսկվա: Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում երկար փնտրեցինք նրա այցելությունների մասին տեղեկություն, սակայն չգտանք: Առաջիկա 7 օրերի համար որևէ գրառում չկար, տպավորություն է, որ Սերժ Սարգսյանն առաջիկա մեկ շաբաթում որևէ անելիք չունի: Թե ինչու է Հայաստանի ներքաղաքական կյանքի համար բախտորոշ այս ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը մեկնում Մոսկվա, փորձեցինք պարզել Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից: Վերջինս տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանն իսկապես երկուշաբթի օրը մեկնելու է Մոսկվա` Եվրազեսի նիստին մասնակցելու համար»:

No comments: