Thursday, April 26, 2012

ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին

Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական
կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող յոթ խմբերին ապրիլի 23-ին միանում են հետեւյալ քաղաքացիները. Արմին Արթուր – հայագետ Ավետիսյան Ժոզեֆ – պատմաբան Բրուտյան Նունե Խառատյան Հրանուշ – ազգագրագետ Հայրապետյան Հասմիկ – գենետիկ Միդյան Սուսաննա – բիոլոգ-գենետիկ Չուգասզյան Գարեգին – սիստեմային վերլուծող Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը. ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ 1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար: 2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը: Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբ

No comments: