1in.am. 29-4-2012- Բրիտանական խորհրդարանականներն առաջարկել են ավելի կոշտացնել ԵՄ-ի կողմից զարգացող երկրներին տրվող օգնության չափորոշիչները: Հատուկ կոմիտեի զեկույցում նշվում է, որ այդ օգնության մեծ մասը տրվում է այն երկրներին, որոնք միջին մակարդակի եկամուտ ունեն, ինչպիսիք են, օրինակ, Սերբիան և Թուրքիան: ԵՄ-ի տնտեսական օգնության միայն 46 %-ն է գնում ցածր եկամուտ ունեցող երկրներին: Զեկույցում ասվում է. «Թուրքիան անընդհատ գտնվում է այն երկրների հնգյակում, ովքեր ամենամեծ ծավալի տնտեսական օգնությունն են ստանում՝ գրեթե, 300 մլն դոլար ամեն տարի: Բրիտանացի ընտրողները ցանկանում են, որ իրենց փողերը հասնեն նրանց, ովքեր, իրոք, դրա կարիքն ունեն»:
No comments:
Post a Comment