Tert.am. 29-4-2012- Նյու Յորքում գործող թուրքական կազմակերպությունները Թայմս հրապարակում բողոքի ակցիա են կազմակերպել` ընդդեմ «հայկական պնդումների»: Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, թուրքերից, ադրբեջանցիներից, ինչպես նաև Կիպրոսի թուրքական հատվածի քաղաքացիներից կազմված խումբը մեկ րոպե լռությամբ հարգել են ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված թուրք դիվանագետների հիշատակը, ապա հրապարակին հարակից շրջաններում հակահայկական թռուցիկներ բաժանել: «Մենք մեր պատմությունից չենք ամաչում, հպարտանում ենք: Ցանկացողները կարող են մեր արխիվները նայել և համոզվել: Իսկ հայկական պնդումներին աջակցող երկրները չնկատելու են տալիս ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված թուրք դիվանագետներին»,- հայտարարել է Ամերիկայի թուրքական միությունների համագումարի ղեկավար Ալի Չընարը:
Monday, April 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment