Monday, April 9, 2012

«Թուրքիայի հզորացումից հպարտանում են ոչ միայն Ադրբեջանում, այլև ողջ թյուրքական և իսլամական աշխարհում». Բաղըշ

1in.am. 9-4-2012- Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ` Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, Թուրքիայում մասնակցելով Ղրիմի թաթարների կազմակերպած միջոցառմանը, հայտարարել է, որ Թուրքիայի հզորացումից հպարտանում են ոչ միայն Ադրբեջանում, այլև Բոսնիայում, Ղրիմում և, ընդհանրապես, թյուրքական ու իսլամական աշխարհում. «Թուրքիայի ձեռքբերումները ոգևորում են մեր ընկերներին ու եղբայրներին, որոնք այդ հաջողություններն ընդունում են որպես սեփական: Ինչ վերաբերում է Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի հայտարարությանը, ապա նրան խորհուրդ եմ տալիս զբաղվել իր գործերով և ոչ թե պատմությամբ: Այդ սլովակյան դատավորը պետք է ուշադրություն դարձնի իրականության վրա և ոչ թե զբաղվի պատմության խեղաթյուրմամբ»: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հարաբինը հայտարարել էր, որ Սլովակիայում Հայոց ցեղասպանությունը հերքած թուրքերը, անկախ զբաղեցրած պաշտոններից, կազատազրկվեն 5 տարով:

No comments: