Wednesday, May 30, 2012

Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն կհանդիպեն հունիսի 12-ին Բրյուսելում

1in.am. 30-5-2012- Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն
պլանավորման ու վերլուծության գործընթացի շրջանակներում գնահատիչ հանդիպում են ունենալու հունիսի 12-ին Բրյուսելում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Հունիսի 11-15-ը Բաքվում անցկացվելու են «Ճգնաժամերին արձագանքելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի հոգեբանական օպերացիաները» թեմայով ուսումնական դասընթացներ: Դրանք կազմակերպել է ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը:

No comments: