
պահանջելով 72 ժամվա ընթացքում լքել երկրի տարածքը: «Սիրիայի անվտագության ուժերի կողմից Հոմսի Հուլա բնակավայրում 110 անմեղ քաղաքացիների սպանդ են իրականացվել, ինչը դատապարտվել է միջազգային հանրության կողմից: Մարդկության հանդեպ գործված այդ հանցագործության դեմ անձայն մնալ և վերաբերմունք չդրսևորել չենք կարող: Քաղաքացիական անձանց հանդեպ իրականացված այդ սպանդը չպետք է անպատիժ մնա»,- ասված է հայտարարության մեջ: Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ Սիրիայի կառավարության դեմ նոր պատժամիջոցներ պետք է ձեռնարկվեն: Անկարայում Սիրիայի դեսպանատան, ինչպես նաև այլ դիվանագիտական անձնակազմը մայիսի 30-ից 72 ժամվա ընթացքում պետք է լքեն երկիրը:
No comments:
Post a Comment