Wednesday, May 30, 2012

Իսրայելը Եվրոպային խնդրել է կարգի հրավիրել «կապը կտրած Թուրքիային»

Tert.am. 30-5-2012- Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը ասել է, որ եվրոպական երկրները պետք է քայլեր ձեռնարկեն «կապը կտրած Թուրքիային» սանձելու համար, հայտնում է NEWSru.co.il-ը: Նախարարը նման հայտարարություն է արել իսրայելցի 4 զինվորականների դեմ դատական գործընթաց սկսելու որոշումից հետո: 2010-ին «Մավի մարմարա» նավի գրոհի ժամանակ 9 թուրք ակտիվիստների մահվան համար մեղադրող կողմը մինչև 18 հազ տարվա ազատազրկում է պահանջել իսրայելցի բարձրաստիճան զինվորականների համար: Ըստ Լիբերմանի գնահատականի՝ թուրքական կողմը անցնում է միջազգային իրավունքի բոլոր հնարավոր սահմանները: Սակայն Իսրայելն իրեն զուսպ է պահում և տեղի չի տալիս:

No comments: