Islamic Republic News Agency-ի փոխանցմամբ՝ ներկայումս Իրանում կառուցման ընթացքի մեջգտնվող երկաթուղիների շահագործման հանձնվելուց հետո Իրանի երկաթուղագծերի երկարությունը կկազմի 20,000 կիլոմետր: Այս մասին հայտարարել է քաղաքային զարգացման և ճանապարհների փոխնախարար Ահմադ Սադեգին: Վերջինիս խոսքերով՝ ներկայումս ընթանում է նաև 3000 կիլոմետր երկարությամբ ավտոմայրուղիների ու 5000 կիլոմետր ավտոճանապարհների կառուցումը: Նախորդ տարի Իրանի երկաթուղային ենթակառույցների ու ճանապարհային նախագծերի իրագործման մեջ ներդրվել է գրեթե 1.9 միլիարդ դոլար, ինչի արդյունքում կառուցվել է 2700 կիլոմետր ավտոճանապարհ ու երկաթուղի: Այս տարի պլանավորված է նաև ասֆալտապատել 14,000 կիլոմետր գյուղական ճանապարհ:
Tuesday, May 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment