Monday, May 14, 2012

Վիեննայում Իրանի միջուկային խնդրի շուրջ 2-օրյա հանդիպում է սկսվել

Tert.am. 14-5-2012- Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալը 2-օրյա բանակցություններ սկսելու համար Վիեննայում հանդիպել է իրանցի դիվանագետներին: Նպատակը` «Իրանի հետ չլուծված հարցերի լուծումն է» և տեղեկատվական մատչելիության պահանջի բավարարումը, գրում է Jerusalem Post-ը: Այսօր Վիեննայում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունում ՄԱԿ-ի միջուկային գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Հերման Նաքերթսը մասնավորապես ասել է, որ իրենց տեսուչներին «տվյալների, մարդկանց և կայքերի մատչելիություն է անհրաժեշտ»: Այս տարվա սկզբին նմանատիպ բանակցությունների 2 փուլերն զգալի արդյունք չէին արձանագրել: Առաջիկայում՝ մայիսի 23-ին, Իրանն ու 6 գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները նույն` միջուկային խնդրով կհանդիպեն Բաղդադում: Անդրադառնալով միջուկային բանակցությունների վիեննական փուլին՝ Jerusalem Post-ը գրում է, որ սա դիվանագիտական հնարավորություն է` մեղմելու աճող լարվածությունը, որը Միջին Արևելքում նոր պատերազմի մտավախություն է առաջացրել:

No comments: