Tert.am. 18-5-2012- Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների` հունիսին սպասվելիք խստացումներին ընդառաջ` երկիրը 30 անգամ ավելացրել է գնվող թուրքական ոսկու ծավալները, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն: Ըստ Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտի տվյալների` այս տարվա մարտից սկսած Թուրքիայից դեպի Իրան ոսկու ներկրումը ավելացել է 9 տոննայով` այսինքն Իրանը 480 մլն դոլարով ավել ոսկի է գնել հարևան պետությունից: «Սխալ չի լինի ասել,որ Իրանը պատժամիջոցների պատճառով է ոսկու ներկրման հարցում ընտրել Թուրքիան: Իրանցիները նախընտրում են զարդերի և թանկարժեք քարերի տեսքով պահել իրենց գումարներն և խուսափել անկայունությունից: Իրանն այդ ոսկին գումարի փոխարեն կօգտագործի միջազգային գնումները վճարելու համար »,- նշել է Ստամբուլի ոսկու զտման գործարանի փոխնախագահ Գոհան Աքսուն: Վերջին 12 տարիների ընթացքում Թուրքիան դարձել է աշխարհի ամենախոշոր ոսկի արտադրողներից մեկը(տարեկան 25տոննա):
Saturday, May 19, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment