
Tert.am. 28-5-2012- Վրաց-ադրբեջանական սահմանի 66%-ը սահմանազատված է: Նման հայտարարություն է արել Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն, հաղորդում է «Грузия Online» գործակալությունը: Սակայն ինչ վերաբերում է Դավիդ Գարեջիի համալիրին, ապա նրա խոսքով, տվյալ փուլում որևէ կոնկրետ հայտարարություններ անելը դեռևս վաղ է:
«Սահմանի 66%-ը սահմանազատված է: Մնացածի վերաբերյալ ակտիվ բանակցություն է ընթանում: Երկու երկրների նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչություններն են խորհրդակցություններ անցկացնում», - նշել է Քալանդաձեն: Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում սահմանների հաստատման հանձնաժողովի նիստ կգումարվի, որը հավելյալ հարցերի քննարկում կանցկացնի:
No comments:
Post a Comment