1in.am. 19-5-2012- Ադրբեջանը մտադիր է Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա արտահանել տարեկան 750 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Դա պետք է տեղի ունենա «Էներգետիկ կամուրջ» նախագծի շրջանակներում, որն առնչվում է Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի էներգահամակարգերի միավորմանը: Ներկայիս դրությամբ չլուծված է միայն այն հարցը, թե որ սեկտորն է (պետական կամ մասնավոր) իրականացնելու էլեկտրաէներգիայի արտահանումը: Անհայտ է նաև էլեկտրաէներգիայի արտահանումն սկսելու ժամկետը: Ավելի վաղ նշվում էր, թե այդ գործընթացը սկսվելու է 2013 թվականին:
Saturday, May 19, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment