Saturday, May 19, 2012

Սերգեյ Մարկեդոնով. ՆԱՏՕ-ն դեպի Կովկաս է նայում

NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է Վաշինգտոնի Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (CSIS) գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը հոդվածը, որը հրապարակվել է «The National Interest» ամսագրում. Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագթնաժողովի նախաշեմին դաշինքի գործունեության մասին նորություններում հաճախ է Հարավային Կովկասը հիշատակվում: Քաղաքական գործիչներն ու փորձագետներն ուշադրություն են դարձնում երկու հիմնական հարցի` Վրաստանի կողմից կատարված քայլերի ընդունմանը` նրա անդամակցությունը քննարկելու համար եւ «ռուսական գործոնին»: Զարգացող քաղաքականություն Կովկասում դաշինքի քաղաքականությունը երբեք ստատիկ չի եղել: Ավելի շուտ, այն զարգացել է բազմաթիվ գործոնների ազդեցության, այդ թվում` ԱՄՆ եւ նրա եվրոպացի դաշնակիցների ռազմավարական շահերի, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղացողների ձգտումների ներքո: Այն բանից հետո, երբ 2004թ-ին Բուլղարիան ու Ռումինիան միացան ՆԱՏՕ-ին, իսկ 2007-ին` ԵՄ-ին, Կովկասն սկսեց դիտվել որպես ՆԱՏՕ-ի նոր սահման: Մյուս գործոնները եւս տարածաշրջանի նկատմամբ հետաքրություն էին առաջացնում: Դրանց թվում կարեւորներից էին բազմաթիվ չլուծված էթնիկ եւ քաղաքական հակամատությունները, ինչպես նաեւ եվրասիական երեք հավակնոտ պետությունների ` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի հետ հարեւանությունը: Եվ, վերջապես, տարածաշրջանի` որպես էներգետիկ եւ տրանսպորտային միջանցքի նոր դերը: Կովկասյան երկրներից յուրաքանչյուրը, սակայն, ունի իր սեփական դրդապատճառները: Վրաստանն ու Ադրբեջանը տանուլ են տվել անջատողական նահանգների հետ իրենց հակամարտությունների ժամանակ, ինչը կասկածի տակ է դրել նրանց կենսունակության հարցը: Հայաստանը շրջափակման է ենթարկվում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից` ղարաբաղյան հակամարտության պատճառով: Հայաստանը չի ցանկանում կորցնել նախաձռնությունը եւ Ադրբեջանին հնարավորություն տալ մենաշնորհել վրատլանտյան ինտեգրացիայի հարցը: ՆԱՏՕ-ի նախագծերին Հայաստանի մասնակցությունը նպաստում է Բրյուսելի շահերին, այնպես որ նրան պետք չէ այսպես կոչված «վերջնական ընտրություն» կատարել ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված կովկասյան երկու հանրապետությունների միջեւ: Նոր հեռանկարներ Այսօր արդեն կովկասյան պետությունները հին պատրանքներով չեն տառապում: Միաժամանակ ՆԱՏՕ-ի խոստումներն ավելի զգուշավոր են դարձել: Անդամակցություն է առաջարկվում Վրաստանին, սակայն այդ նպատակին հասնելու համար հստակ ժամկետներ կամ փուլեր չեն նշվում: Մեծ հաշվով, ՆԱՏՕ-ի ընթացիկ շահերը թելադրված են այլ պատկերացումներով: Առաջին հերթին, կովկասյան պետությունները որոշակի դեր են խաղում Աֆղանստանում օպերացիաների առումով: Իրանում եւ Սիրիայում անկանխատեսելի իրավիճակը նույնպես մեծացնում է Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը դաշինքի համար` հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի հետ Իրանի ընդհանուր սահմանը: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները եվրատլանտյան ինտեգրացիան եւ փոխգործակցությունը դիտարկում են կարեւոր գործիք ժողովրդավարացման գործընթացում, ինչպես նաեւ տարածաշրջանում տնտեսական եւ ռազմական բարեփոխումներում: Բացի այդ, Բրյուսելը չափազանց հետաքրքրված է ԵՄ տարբեր նախագծերում կովկասյան երկրների մասնակցությամբ: Նման համագործակցության շնորհիվ դաշինքի համար ավելի հեշտ է ձեռքը պահել Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքական կյաքնի զարկերակին, եթե անգամ տեսանելի ապագայում դրա արդյունքը միայն լինեն հետագա հանձնարարականները` ՆԱՏՕ-ին անդամակցելու համար թեստ անցնելուց առաջ:

No comments: