Wednesday, May 2, 2012

Թող սպասեր՝ դատարանը որոշեր

«Լրագիր» 1-5-2012- Այսօր Սերժ Սարգսյանը այցելել է Մաշտոցի պուրակ և Տարոն Մարգարյանին հրահանգ տվել ձև գտել կրպակներն ապամոնտաժելու համար: Քաղաքացիների ապամոնտաժող առաջին բրիգադի անդամ Արմեն Հովհաննիսյանը, որին կիրակի օրը ապամոնտաժման փորձ անելու համար բերման էին ենթարկել ոստիկանություն, մեզ հետ զրույցում նշել է, որ Սերժ Սարգսյանի այս քայլը ցույց է տալիս, որ մենք Սաուդյան Արաբիան ենք, որտեղ երկրի ղեկավարը և գերագույն գլխավոր հրամանատարն է, և գերագույն դատավորն է, և օրենսդիրն է, և օրենքի մեկնաբանողն է և գործադիր իշխանության ղեկավարն է: Նրա խոսքով, այդ հարցերը լուծվում են ներկայացուցչական մարմինների մասնակցությամբ և օրենքի սահմաններում, և եթե օրինական չէ, ապա ինչո՞ւ ընտրություններից մի քանի օր առաջ որոշեց միջամտել դրան, թող սպասեր՝ դատարանը որոշում ընդուներ: Որքանո՞վ էր այս քայլը նախընտրական փիար: Արմեն Հովհաննիսյանի համար, օրինակ, սա հակափիար է. «Ինձ համար սա այն պետականության ձևը չէ, որի օրոք ես ուզում եմ ապրել, այսինքն՝ պետականության ձևը իրավական չէ, ավտորիտար է, միակենտրոն, և այնտեղ հարցերը լուծվում են բարի և չար թագավորի բարի և չար կամքի դրսևորմամբ»,- ասել է Արմեն Հովհաննիսյանը:

No comments: