Tert.am. 1-5-2012- ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել՝ դժգոհելով Հայաստանում մամուլի ազատության մակարդակից, ինչի առիթը Freedom House իրավապաշտպան կազմակերպության այսօրվա հրապարակումն է։ «Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցը: Ցավալի է, որ Հայաստանը շարունակում է դասվել «անազատ» մամուլ ունեցող երկրների շարքում և 197 երկրների մեջ գրավում է 149-րդ տեղը՝ Անգոլայի և Պակիստանի միջև: Երբ Հայաստանում մամուլը նույնիսկ «մասամբ ազատ» չի դասակարգվում, ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել»,– մասնավորապես գրել է Օսկանյանը: Այնուհետև Օսկանյանն անդրադարձել է Մաշտոցի պուրակի ապամոնտաժման որոշմանը։ «Այսօր մեկ այլ իրադարձություն տեղի ունեցավ, որն ինչ-որ առումով կապվում է մամուլի և սոցիալական ցանցերի հետ՝ ՀՀ նախագահն այցելեց Մաշտոցի պուրակ և քաղաքապետին հորդորեց ապամոնտաժել այնտեղի կրպակները: Եթե կրպակները իրոք ապամոնտաժվեն, ես դա կհամարեմ ոչ միայն բնապահպան ակտիվիստների հաղթանակը, այլև թեկուզ սահմանափակ լսարան ունեցող ինտերնետային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հաղթանակը: Հիմա պատկերացրե՛ք՝ եթե մեր հեռուստատեսությունները նույն ազատությունն ունենան, ինչ ինտերնետային լրատվամիջոցները, որքան արագ Հայաստանը կդառնա նորմալ պետություն»,– գրել է Օսկանյանը: Վերջինիս այս գրառման կապակցությամբ գրառում է կատարել նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ գրելով. «Եթե Օսկանյանը և ընդդիմությունը այսքան ազատ ու աննախադեպ ծավալով լուսաբանվում են և մինչև ընտրություններ, և ընտրությունների ընթացքում, ապա Ֆրիդոմ հաուսի հերթական զեկույցը, մեղմ ասած, թերի է, իսկ Օսկանյանի մեկնաբանությունները Ժպիտ են առաջացնում… Այսօրվա նման բարձր աստիճան խոսքի ազատության ոլորտում վաղուց չի եղել...»։
Wednesday, May 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment