Monday, May 14, 2012

Ֆրանսիայում նախագահի փոփոխությունը չի ազդի ԼՂ հարցում Ֆրանսիայի դիրքորոշման վրա. Ժակ Ֆոր

News.am. 14-5-2012- Ֆրանսիան եղել է, կա եւ կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցը: Նոր նախագահի ընտրությունը չի ազդի ԼՂ հարցում Ֆրանսիայի դիրքորոշման վրա: Այս մասին, այսօր` մայիսի 14-ին, բաքվում լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը` մեկնաբանելով հարցը, թե Ֆրանսիայում նախագահի փոփոխությունն ինչպես կազդի ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի ակտիվության վրա: Ինչպես հաղորդում է APA-ն, Ֆորը նշել է, որ երկու օրից Փարիզում տեղի կունենա նոր նախագահի պաշտոնակալության արարողությունը: Նոր նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է հենց նույն օրը նոր կառավարություն կազմել: «Բայց Ֆրանսիան կշարունակի ԼՂ հարցով իր որդեգրած քաղաքական կուրսն` առանց որեւէ փոփոխության: Մենք, իհարկե, կսպասենք բանակցությունների արդյունքներին»,-հայտարարել է ֆրանսիացի համանախագահը:

No comments: