Monday, May 14, 2012

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանում են

Tert.am. 13-5-2012- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը տարածաշրջանային այցի շրջանակում մեկնել են Բաքու, այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Բաքու ժամանելուն պես Ռոբերտ Բրադկեն հայտարարել է. «Մայիսի 12-ին Հայաստանում հանդիպումներ են տեղի ունեցել արտգործնախարարի և նախագահի հետ: Մայիսի 14-ին կշարունակվեն հանդիպումները Բաքվում: Մենք դեռ մեր այցի միջնակետում ենք: Տարածաշրջանային այցի արդյունքներով համատեղ հայտարարությամբ հանդես կգանք»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել են, որ Բաքվում նրանք կհանդիպեն Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ փուլը: Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը համանախագահների հետ քննարկել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև հետագա քայլերին վերաբերող հարցեր:

No comments: