Tuesday, May 29, 2012

«Ալիևի ռեժիմը կհեռանա մեկ տարուց էլ պակաս ժամկետում». Ադրբեջանի նախկին վարչապետ

1in.am.29-5-2012- Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական ընդդիմության առաջնորդները նորից կոշտ քննադատություններ են հնչեցրել իշխող ռեժիմի հասցեին: «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը ելույթ է ունեցել 1918 թվականին Ադրբեջանի Ժողովրդավարական հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեի հուշարձանի մոտ հավաքված մոտ 1000 մարդկանց առջև. «Ադրբեջանական ժողովուրդը ազատություն է ձեռք բերել երկու անգամ՝ 1918 և 1991 թվականներին: Մենք կհասնենք դրան և երրորդ անգամ ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանությունը կվերադարձնենք ժողովրդին»: «Հասարակական պալատ» շարժման անդամ, նախկին (1992-1993) վարչապետ Փանախ Հուսեինը հայտարարել է, որ անխուսափելի է իշխող ռեժիմի հեռացումը՝ ընդգծելով, որ դա տեղի կունենա մեկ տարուց էլ պակաս ժամկետում և խաղաղ ճանապարհով:

No comments: