News.am. 1-5-2012- Ադրբեջանը, Իսրայելից զենք գնելով, սխալվել է իր հաշվարկներում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ռուսաստանյան ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատալի Ցիգանոկը: «Լինելով մահմեդական երկիր` Ադրբեջանը հույս ուներ, որ սպառազինությունների ձեռք բերման գործարքը կարող է օգտագործել Իսրայելի եւ մահմեդական աշխարհի միջեւ միջնորդ դառնալու համար»,-նկատեց զրուցակիցը` այդ մոտեցումը ոչ ճիշտ համարելով: Քաղաքագետի կարծիքով, Բաքվում սխալվել են իրենց հաշվարկներում: «Հիմա Ադրբեջանը դարձել է մահմեդական միակ երկիրը, որը սպառազինություններ է գնում Իսրայելից: Սա Բաքվի համար բավական տհաճ հակասությունների է բերում»,-նշեց Ցիգանոկը` մասնավորապես մատնացույց անելով Իրանի հետ հարաբերություններում լարվածության աճը: Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, StrategyPage վերլուծական կայքը հրապարակել էր Ադրբեջանի` Իսրայելից ձեռք բերված զենքի մասին տվյալները: Ադրբեջանը գնել է հակածովային Gabriel հրթիռները` 36 կմ շառավղով, հինգ Heron եւ հինգ Searcher անօդաչու սարք: Գնվել են Barak-8 զենիթահրթիռային համալիրի 75 հրթիռ: Գնվել է նաեւ Green Pine ռադարային համակարգ, որն ինքը` Իսրայելն օգտագործում է իր ռազմավարական պաշտպանության մեջ: Այն ճանաչում է բալիստիկ հրթիռներ` 500 կմ հեռավորության վրա: Հիշեցնենք, որ 1,6 մլրդ դոլարի ադրբեջանա-իսրայելական այդ պայմանագիրը իրարանցում առաջացրեց աշխարհում եւ զայրույթ` հարեւան Իրանում:
Tuesday, May 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment