Tuesday, May 1, 2012

Ադրբեջանի ԱԳՆ-ն զբաղվում է GOOGLE MAPS –ի կողմից Բաքվում պողոտան հայերեն նշելու փաստով

Tert.am. 1-5-2012- Ադրբեջանի ԱԳՆ-ն համապատասխան դիվանագիտական առաքելություններին հրահանգավորել է հետաքննել տեղեկություններն այն մասին, որ Google Maps առցանց քարտեզների համակարգում Բաքվի «Նեֆտչիլյար» պողոտան նշված է հայերենով, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևին: «Մեր դիվանագիտական առաքելություններին համապատասխան հրահանգ է տրվել: Նրանք կուսումնասիրեն այդ հարցը: Մենք համապատասխան միջոցառումներ ենք նախաձեռնել և նաև մեր քաղաքացիներին ենք կոչ անում համախմբվածություն ցուցաբերել այդ հարցում, որ ադրբեջանական անվանումները տրվեն ճիշտ ձևով», - հայտարարել է Է.Աբդուլաևը:

No comments: