Tuesday, May 1, 2012

Իրանը դեմ է ԱՄԷ-ում ամերիկյան կործանիչների տեղակայմանը

Tert.am. 1-5-2012- Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Դաֆրա ռազմաբազայում ԱՄՆ-ն 5- րդ սերնդի F-22 Raptor բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքնաթիռների տեղակայումը վնաս կհասցնի տարածաշրջանի անվտանգությանը: Այս մասին «Վեստի» պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին: «F-22 Raptor բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքնաթիռների տեղակայումը վտանգավոր քայլ է, որը խաթարում է տարածաշրջանի անվտանգությունը: Մենք նման ռազմական ներկայությունը աննպատակահարման ենք համարում և վնաս հասցնող: Դա ակտ է, որը ուղղված է հոգեբանական ճնշում գործադրելուն և անվստահության մթնոլորտ ստեղծելուն», - նշել է Վահիդին: Իրանի պաշտպանության նախարարի խոսքերով, անվտանգություն կարելի է պահպանել միայն տարածաշրջանի երկրների համագործակցության ճանապարհով:

No comments: