Panorama.am. 30-4-2012- Ադրբեջանի իշխանությունների` Գյանջայում, Շամախիում ավանակի արձան կանգնեցնելու գործողությունները զայրացրել էր տեղի բնակչությանը, ինչի պատճառով Շամախիում մի տրակտորիստ ավերել էր արձանը, իսկ նման վերաբերմունքից զգուշացած Գյանջայի քաղաքապետարանն էլ վերանորոգելու անվան տակ հանել էր այն: Այժմ էլ Ադրբեջանի իշխանությունները որոշել են ավանակների արձանները փոխարինել ուղտերի արձաններով: Dia.az-ի տեղեկություններով, Գյանջայի գործադիր ղեկավար Էլմար Վալիևն իբրև թե Գյանջայի խորհրդանիշը վերականգնելու համար որոշել է քաղաքի մի քանի վայրերում ուղտի արձաններ տեղադրել: «Քաղաքի 4 հայտնի վայրերում ուղտերի քարավան ներկայացնող արձաններ են տեղադրվելու, ինչով ուզում են ցույց տալ, որ իբրև Գյանջան եղել է մետաքսի ճանապարհի խաչմերուկներից մեկը: Արձանները պետք է տեղադրվեն մինչև «Եվրատեսիլ»-ի անցկացումը: Այսինքն` առաջիկա շաբաթվա ընթացքում Գյանջան կզարդարվի ուղտերի քարավաններով», -հայտնել է Dia.az-ը: «Գործադիր իշխանության այս նախաձեռնությունն արդեն անհանգստություն է առաջացրել Գյանջայի բնակիչների մոտ: Աղբյուրը հայտնել է նաև, որ ուղտերի արձանների համար տեղի 30 գործարարներից յուրաքանչյուրից 10 հազար մանաթ փող է հավաքվել: Ակնհայտ է, որ կավե արձանների համար այդքան փողի կարիք չկա, ուրեմն այդ ձեռնարկումը կոռուպցիայի հերթական քայլ է», -նշել է կայքի աղբյուրը:
Tuesday, May 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment