Tuesday, May 1, 2012

Փորձագետներ. ռուս-թուրքական հարաբերություններում էրոզիան ավելի է խորանում

News.am. 1-5-2012- NEWS.am-ը հատված է ներկայացնում Սեուլի Հանյան համլասարանի պրոֆեսոր Յոնկյու Կիմի եւ ԱՄՆ ռազմական քոլեջի ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի պրոֆեսոր Սթիվեն Բլանկի` «The Cutting Edge»-ում հրապարակված հոդվածից. Ռուս-թուրքական հարաբերությունները ներառում են բազմատարածաշրջանային օրակարգ` Բալկաններից մինչեւ Կենտրոնական Ասիա, որն ընդգրկում է Կովկասն ու Մերձավոր Արեւեքը եւ էներգետիկ ոլորտում նրնց երկկողմ հարաբերութունները: Շատ է գրվել ռուս-թուրքական ռազմավարական մերձեցման եւ դրան նպաստող գործոնների մասին, սակայն այդ հարաբերությունների համար 2011 թ-ը դժվար էր, իսկ 2012-ը` ոչ ավելի լավ: Մի շարք հարցերին վերաբերող զարգացումները թույլ են տալիս շատ պատճառներ նկատել` ենթադրելու համար արագ, բայց ոչ համաչափ էրոզիա այդ հարաբերություններում: Ռուս-թուրքական տարաձայնությունն արտացոլում է Ռուսաստանի եւ Թուրքիայի` նորից ձեռք բերված համառությունը տարածաշրջանային մրցակցության այն ոլորտներում, որոնցում մինչ օրս նրանց միջեւ անորոշություն էր տիրում: Թուրքիայի համառությունը հատկապես դրսեւորվում է Սիրիայի, Կիպրոսի եւ Իսրայելի հարցերում: Հավանաբար, դա պայմանավորված է այն ընկալմամբ, որ նրա` «զրո խնդիր հարեւանների հետ» նախկին քաղաքականությունը դժվարությունների բախվեց` որ կողմից էլ նայես: Սա ներառում է նաեւ Ռուսաստանը: Հարեւանները պնդում են իրենց շահերն ու արտոնությունները Սիրիայում ժողովրդավարության կամ դրա բացակայության, Կիպրոսում էնեգետիկ խնդիրների, ԱՊՀ փակ բլոկի վերաբերյալ: Թուրքական առաջնորդները պնդում են, թե Թուրքիան ներկայումս խոշոր եւ անկախ խաղացող է, ուստի պետք է պնդի իր շահերը նորովի, ինչն ապշեցուցիչ կերպով հիշեցնում է Մոսկվայի նմանատիպ համառությունը: Հաշվի առնելով Ռուսաստանի հավակնությունները նույն դերին եւ նույն խնդիրների հարցում` մի քանի ուղղություններով Թուրքիայի հետ հակամարտությունը, հավանաբար, անխուսափելի է: Մոսկվան ՆԱՏՕ-ի անդամներին սպառնացել էր հակահրթիռային պաշտպանության հարցում: Նա նաեւ մշտապես հայտնում է իր վճռականությունը` ԱՊՀ-ն փակ ռուսական բլոկի վերածելու վերաբերյալ. միտում, որը կարող է թուրքական եւ եվրոպական էներգամատակարարումը դնել Մոսկվայից կախվածության ռիսկի տակ եւ կխանգարի Թուրքիայի հավակնություններին Կովկասում, եթե ոչ Կենտրոնական Ասիայում: Կովկաս Իրականում Կովկասը այս ոչ այնքան գաղտնի հակասությունների օրինակ կարող է ծառայել: Ադրբեջանա-թուրքական մերձեցումը, որի մի մասը էներգետիկ գործարքն է, խոչընդոտում է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը, որը նախկինի պես ստանում է ռուսական կողմի ռազմական օգնությունը` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման համար: Քանի դեռ Թուրքիան չի դադարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապել ղարաբաղյան խնդրի լուծման հետ, առաջընթացն անհնար կլինի: Հաշվի առնելով Կովկասի նկատմամբ Ռուսաստանի կայսերական ծրագրերը, ԱՄՆ դիրքորոշումը, թե այդ երկու հարցերը չպետք է կապել, դոնկիխոտական եւ անիրական են թվում. նույնիսկ այն դեպքում, երբ Վաշինգտոնը իրավացիորեն պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել եւ որ դա հրատապ խնդիր է: Իհարկե, ԱՄՆ դիրքորոշումը չի կարող բանակցային կարգավորման բերել` հաշվի առնելով տեղական իրողությունները: Այն պահից, երբ WikiLeaks-ի բացահայտումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը լիարժեք համագործակցություն է ցանկանում ՆԱՏՕ-ի հետ եւ ասում է, որ անգամ կքննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, եթե չլիներ Ռուսաստանի եւ Իրանի ենթադրվող դիմակայությունը, նրա հրաժարումը Ռուսատանի այդ թափանցիկ նեոիմպերիալիստական հնարքից, զարմանք չի հարուցում: Մոսկվան, հավանաբար, նույնպես կարծում է, որ Վաշինգոտնը փորձում է վերածնել Բուշի վարչակազմի «Մեծ Կովկասի» նախագիծը, որի նպատակը Անդրկովկասի դուրս բերումն էր Ռուսաստանի ուղեծրից եւ ղարաբաղյան գործընթացում Ռուսաստանին ինչ-որ կերպ փոխարինելը: Թուրքիայի վերախմբավորումն Ադրբեջանի հետ նրան ակնհայտորեն դնում է Ռուսաստանի եւ Հայաստանի հակադիր կողմում, եւ եթե ԵՄ-ն քայլեր ձեռնարկի` գործընթացին միանալու եւ այնտեղ Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար, չի բացառվում, որ Թուրքիան կլինի Բաքվի կողմում` ընդդեմ Երեւանի եւ Մոսկվայի: Բացի այս գործընթացներից, Կովկասում ավելանում է լարվածությունը` հիմնականում Ռուսաստանի այն մտավախությունների պատճառով, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարվածը Իրանին կարող է «արտահոսել» դեպի այս տարածաշրջան, եթե ոչ Կնետրոնական Ասիա: Ինչի մասին էլ չվկայեն այդ ռազմական քայլերը, դրանք, իհարկե, Թուրքիայի հետ բարեկամության խորացման չեն հանգեցնի:

No comments: