Thursday, May 24, 2012

Հայաստանը պետք է ցեղասպանության ճանաչման հարցը մոռանա. Իսմայիլ Սաֆի

HayNews.am. 23-5-2012- «Օկուպացվել են» տարածքներ և պետք է վերադարձվեն»,- Երևանում` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Իսմայիլ Սաֆին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը պայմանավորվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ելքով` շեշտելով, որ Հայաստանը պետք է ցեղասպանության ճանաչման հարցը մոռանա: «Չի կարող լինել տնտեսական համագործակցություն, քանի դեռ լուծված չեն քաղաքական խնդիրները, չի կարող լինել համագործակցություն, եթե չկան դիվանագիտական հարաբերություններ»,- ասաց նա։ Տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Արեգ Ղուկասյանն ի պատասխան նշեց. «21-րդ դարում չեն կարող լինել փակ սահմաններ և հուսով եմ, որ Թուրքիան կվավերացնի արձանագրություններն առանց նախապայմանների»:

No comments: