Thursday, May 24, 2012

Բուլղարիայի թուրքամետ կուսակցությունը չի փչացնի հայ-բուլղարական հարաբերությունները

News.am. 23-5-2012- «Հանուն իրավունքի եւ ազատության շարժում» կուսակցութունը չի ազդում Հայաստանի եւ Բուլղարիայի հարաբերությունների վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՍԾՏՀ ԽՎ-ում Բուլղարիայի պատվիրակության ղեկավար Դմիտար Ատանասովը, ով Երեւանում է ԽՎ-ի 39-րդ լիագումար նիստին մասնակցելու համար: Նշենք, որ 1990թ. ստեղծված «Հանուն իրավունքի եւ ազտության շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների մեծ մասը էթնիկ թուրքեր են: Բուլղարիայի խորհրդարնում խմբակցությունը դեմ է հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը, որը ներկայացվել է «Ատակա» ազգայնական կուսակցության կողմից նաեւ 2012թ. հունվարին: «Կարող եմ ասել, որ հայ-բուլղարական հարաբերությունների վրա կուսակցությունը բացասական առումով չի ազդում: Մեր պատվիրակության կազմում կա խմբակցության ներկայացուցիչ, ով տնտեսական ոլորտում լավ փորձ ունի, բայց չի կարողացել գալ Երեւան: Չպետք է մոռանալ, որ ՍԾՏՀ ԽՎ-ն առաջին հերթին տնտեսական կազմակերպություն է: Եթե տնտեսությունը քաղաքականությունից առաջ անցնի, վստահ եմ, որ մեզ կհաջողվի փոխընդունելի լուծումների հասնել: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, դրանք ամրապնդում են նաեւ անձնական կապերը. ես, օրինակ, սովորել եմ նույն դասարանում բուլղարահայերի հետ»,-ավելացրեց Ատանասովը:

No comments: