
HayNews.am. 28-5-2012- Հայտնի ադրբեջանցի բլոգեր Էմին Միլլին Facebook սոցիալական կայքի իր էջում հրապարակել է մի նկար, որտեղ «Եվրատեսիլ» մրցույթի հաղթող, Շվեդիան ներկայացնող Լորինը ձեռքում պահել է մի վերնաշապիկ, որի վրա գրված է` «Մի եղեք էշ: Աջակցեք Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանմանը»:
Բլոգերը գրել է նաև, որ «Եվրատեսիլ» մրցույթի այս տարվա հաղթող Լորինը միակ երգչուհին էր, ով անտարբեր չէր Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Նա նշում է, որ Լորինը հանդիպել է ադրբեջանցի անկախ լրագրողների և իրավապաշտպանների հետ և քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը: Նշենք, որ բլոգեր Էմին Միլլին հայտնի է իր «Էշերի» տեսանյութով, որի համար 2.5 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Տեսանյութում Ադրբեջանի իշխանություններին ծաղրում են Գերմանիայից 84000 դոլարով երկու էշ գնելու համար:
No comments:
Post a Comment