Saturday, May 12, 2012

Աշոտ Մանուչարյան. Ամեն պահի վիճակը կարող է փոխվել

«Լրագիր» 11-5-2012- Ստեղծված վերջին ներքաղաքական իրավիճակը շատերը նմանեցնում են 1988 թ. հետ, երբ ԳԽ ընտրություններում ԱԺ պատգամավոր դարձան միայն Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն ու Խաչիկ Ստամբոլցյանը, որոնք ԱԺ-ում օգտագործեցին ամբիոնը, իսկ Ղարաբաղ կոմիտեի մյուս անդամները թեժ պահեցին փողոցը, արդյունքում հասնելով հաղթանակի: Այսօր էլ նշվում է, որ Հայ Ազգային Կոնգրեսը կարող է մի կողմից պահել ԱԺ ամբիոնը, մյուս կողմից՝ Ազատության հրապարակը, արդյունքում՝ կարող են համատեղ համագործակցությամբ հասնել հաղթանակի: Հայելի ակումբում ասուլիսի ժամանակ Մանուչարյանին հարցրինք՝ ինքը նմանություններ տեսնո՞ւմ է 1988 եւ 2012 թթ. միջեւ, եւ հնարավո՞ր են արդյոք նմանատիպ զարգացումներ: - Միգուցե այսօր, հենց այս պահին հնարավոր չեն նման զարգացումներ, քանի որ այսօր չունենք ժողովրդի մոտ այն վիճակը, ինչ 1988 թ.: Բայց ամեն րոպե կարող է փոխվել իրավիճակը: Ճիշտ է, այն ժամանակ երկուսով շատ հարցեր լուծեցինք, բայց հիմնականում որոշիչը ժողովրդի գործոնն էր: Հիմա էլ հնարավոր է շատ արագ վիճակը փոխվի: Կոնգրեսում կան մարդիկ, որոնք շատ լուրջ փորձ ունեն: Այս ամենը կարեւոր գանձարան է, որը կարող է աշխատել ձեր ասած ճանապարհով,- նշեց Մանուչարյանը:

No comments: