Monday, May 14, 2012

«Սարդարապատ»-ը կոչ է անում Արտավազդ Վարդանյանին դադարեցնել հացադուլը

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը միանում է բազում քաղաքացիների հորդորներին կոչ անելով Արտավազդ Վարդանյանին, որը մայիսի 3-ից գտնվում է հացադուլի մեջ, դադարեցնելու իր քաղաքացիական ակցիան: Այդ մասին ասված է «Սարդարապատ» շարժման տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Արտավազդ Վարդանյանի հացադուլի նպատակը ներկա քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում ընտրությունների անիմաստության փաստումն է և փակուղուց դուրս գալու այլ ելքերի որոնման կոչ է հասարակությանը: Այն համընկնում է «Սարդարապատ» շարժման որդեգրած այլընտրանքային իշխանության ձևավորման գաղափարի հետ: Նրա ուղերձը անցած օրերի ընթացքում շրջանառվեց և գտավ համապատասխան արձագանք մամուլում և սոցիալական ցանցերում: Հակառակ վարչախմբի հակաօրինական և անմարդկային գործելակերպի, Արտավազդ Վարդանյանի հացադուլը իր առջև դրած խնդիրը լուծեց: «Սարդարապատ» շարժումը վստահ է, որ այլընտրանքային ուղու որդեգրումով մեր ժողովուրդը կձերբազատվի ներկա արատավոր համակարգից»:

No comments: