Monday, May 14, 2012

Նշվեց Մաշտոցի այգու ազատագրումը

«Լրագիր» 13-5-2012- Այսօր Մաշտոցի պուրակում նշվում է բուծիկների ապամոնտաժումը: Ակտիվիստները կազմակերպել են լուսանկարների ցուցահանդես, որոնք պատկերում են պուրակի ակտիվիստների պայքարը սկզբից մինչև ապամոնտաժում: Պուրակ էին եկել ապամոնտաժող բրիգադները բայց արդեն առանց սաղավարտների և արտահագուստի: Ռուզաննա Գրիգորյանը և Արփինե Գալֆայանը կարճ պատմեցին պայքարի ընթացքի մասին: Նրանք հայտարարեցին, որ պայքարի սկզբում հռչակված «Այգին մերն է» կարգախոսը փոխարինել են նոր կարգախոսով՝ «Այգին բոլորինն է»: Հավաքվածների համար երգեցին հեղինակային երգիչներ Վախթանգ Հարությունյանը և Արմինե Հայրապետյանը:

No comments: