Thursday, May 17, 2012

Թուրքերի ուրախությունը կարճ տեւեց. Ֆրանսիայի ԱԳ նախարար է նշանակվել Լորան Ֆաբիուսը

News.am. 17-5-2012- Սարկոզիի հեռանալուց ուրախացած թուրքերը կրկին տխրել են, քանի որ Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդի ընտվելուց հետո նախարարների կաբինետի ձեւավորման ժամանակ ԱԳ նախարար է նշանակվել նախկին վարչապետ Լորան Ֆաբիուսը։ Ինչպես տեղեկացնում է թուրքական NTV-ն, Լորան Ֆաբիուսը հայտնի է իր հակաթուրքական հայացքներով եւ դեմ է Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցությանը։ Նշենք, որ Թուրքիայում մեծ ոգեւորություն են ապրել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Նիկոլա Սարկոզիի պարտությամբ, ով նախաձեռնել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Սակայն նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը եւս հայտարարել էր, որ պայքարելու է, որ Ֆրանսիայում օրենքի ուժ ստանա Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նախաձեռնությունը։

No comments: