Tert.am. 17.5-2012- Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կողմերի փոխվստահությունն ավելացնելուն ուղղված միջոցառումների փաթեթ է պատրաստել: Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը` այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան: «ԵՄ-ն ունի մի շարք գաղափարներ` ուղղված ԼՂ հակամարտության կողմերի միջև ԼՂ վստահության ավելացմանը: Դրանք, սակայն, դեռևս կողմերին չեն ներկայացվել: Հույս ունենք, որ մոտ ապագայում կողմերը կընդունեն այդ առաջարկությունները և դա կլինի նշան այն բանի, որ կողմերը իսկապես ձգտում են խնդրի լուծմանը»,- ասել է նա: Նա նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է մեծացնել խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված աջակցությունը: «Խնդիրն արդեն երկար ժամանակ է ձգվում, շփման գծում զոհվում են մարդիկ: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, սակայն պաշտոնական բանակցություններին զուգահեռ կարևոր ենք համարում նաև մարդկանց միջև վստահության վերականգնումը»,- հայտարարել է նա:
Thursday, May 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment