Tert.am. 1-5-2012- Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Մաշտոցի պուրակ։ Ինչպես Tert.am–ի հետ զրույցում ասեց բնապահպան–ակտիվիստներից Մերի Խաչատրյանը, Սերժ Սարգսյանը որոշակի ցուցումներ էր տալիս նրան ուղեկցողներին։ Առիթից օգտվելով մեզ հետ զրուցած բնապահպանը թույլտվություն է խնդրել մոտենալ Սերժ Սարգսյանին, ինչը և ստացել է։ Նա Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է Մաշտոցի պուրակի խնդրի կապակցությամբ նրա վերաբերմունքի մասին, ինչին ի պատասխան նախագահը արձագանքել է, որ խնդիրը կլուծվի օրենքի շրջանակներում։ Բայց բնապահպանները չեն շտապում հաղթանակ տոնել՝ սպասելով պաշտոնական հաստատման։ Մեր հավաստի տեղեկությունների համաձայն, սակայն, կրպակների ապամոնտաժման որոշումն արդեն կայացված է, և ավելի ուշ կլինի պաշտոնական հաղորդագրությունը։
Tuesday, May 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment