Saturday, May 19, 2012

ՀՅԴ-ն է՞լ է փողը հետ ուզում

«Լրագիր» 19-5-2012- Արարատի մարզը կարծես թե դառնում է մայիսի 6-ի խորհրդարանի ընտրության խորհրդանիշը: Այն վերածվել է ներքին ռազբորկաների կենտրոնի: ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, ընտրություններից հետո, ընտրությունների համար իրենց պատասխանատուներից հետ էին պահանջել նախօրոք տրված գումարները, ընտրություններին ցածր արդյունքների համար: ՀՀԿ-ում եւ ՕԵԿ-ում կասկածել են, որ այդ գումարներն իրենց տեղական ներկայացուցիչները պարզապես գրպանել են: Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ն Արարատի մարզի իր պատասխանատուներից նույնպես հետ է պահանջել ընտրություններից առաջ նրանց տրված գումարները, ցածր արդյունքներ գրանցելու պատճառով:

No comments: