Saturday, May 19, 2012

Էրդողանը հերթական անգամ քննադատել է Ասադին

1in.am.19-5-2012- TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Բուլղարիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին. «Մենք գտնվելու ենք ճնշվածների կողքին: Ասադը պետք է գիտակցի դա: Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայի ընդդիմադիր ուժերի քայլերին: Եթե Ասադը ճնշում է իր ժողովրդին, ապա մենք չենք կարող անտարբեր գտնվել դրա նկատմամբ: Չպետք է մոռանալ, որ Սիրիայում սպանվել է ավելի քան 10.000 մարդ, փողոցներում տանկեր են շարժվում, մարդիկ են մահանում: Այդպիսի պայմաններում մենք չենք կարող գովել Ասադին: Մենք շարունակելու ենք աջակցել ճնշվածներին և անելու ենք մեզանից կախված ամեն ինչ»:

No comments: