Tuesday, May 22, 2012

Իրանը դատական գործ է սկսում Reuters-ի դեմ

Tert.am. 21-5-2012- Իրանի իշխանությունները պատրաստվում են դատական գործ սկսել Reuters միջազգային լրատվական գործակալության դեմ, հաղորդում է Associated Press-ը: Ավելի վաղ երկրում դադարեցվել էր գործակալության թեհրանյան մասնաճյուղի աշխատանքը `«Իրանում 3 հազար կին մարդասպաններ է պատրաստվում» վերնագրով նյութի պատճառով, որտեղ պատմվում էր իրանցի կին նինձյաների մասին: Այս նյութն Իրանում դժգոհությունների բուռն ալիք էր բարձրացրել և «վիրավորական և ազգային անվտանգություն վտանգող սպառնալիք» որակվել: Ավելի վաղ գործակալության գլխավոր խմբագիր Սթիվեն Ադլերը ներողություն էր խնդրել հոդվածի համար`ընդունելով, որ այն բավական կոպիտ էր: Reuters-ի իրանական բաժնի աշխատակիցները հրաժարվել են մեկնաբանություններ տալուց: Այժմ թեհրանյան մասնաճուղի գործունեության վերականգնումը կախված կլինի դատարանի ընդունած վճռից:

No comments: