News.am. 21-5-2012- Թուրքիայում վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել, որ այսուհետ «պարոն Օջալան» դիմելաձեւը եւ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալներին «պարտիզան» անվանելը հանցանք չէ՝ վկայակոչելով խոսքի ազատության սկզբունքը։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberturk-ը, վճռաբեկն այս որոշումը կայացրել է KCK-ի (Քուրդիստանի համայնքների միություն) գործով կալանավորված Հաթիփ Դիջլեյի եւ Սելիմ Սադըքի՝ քրդական Roj TV-ին տված հարցազրույցի հետ կապված, որի ժամանակ նրանք օգտագործել էին «պարոն Օջալան» դիմելաձեւը եւ PKK-ի զինյալներին անվանել պարտիզաններ (Թուրքիայում PKK-ն համարվում է ահաբեկչական կառույց, իսկ նրա անդամները՝ ահաբեկիչներ-խմբ)։ Թուրքիայի արդարադատության նախկին նախարար Մեհմեդ Ալի Շահինը մի հարցման ի պատասխան, ասել էր, թե 2008-ի տվյալներով PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին «պարոն» բառով դիմած 7 887 հոգի դատապարտվել է։ Նա նշել էր, որ միայն 2006-2007 թվականներին այդ հանցանքի համար 949 հոգի էր դատապարտվել։
Tuesday, May 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment