«Լրագիր» 21-5-2012- ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգը մասամբ դրվել է մարտական հերթապահության, հաղորդել է Հյուսիսանտլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: «Սա մեր առաջին քայլն է դեպի երկարաժամկետ նպատակը. ամբողջությամբ ապահովել Եվրոպայի տարածքի և բնակչության անվտանգությունը», - հայտարարել է Ռասմուսսենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, Չիկագոյում: Մտնո՞ւմ է արդյոք Հայաստանը Եվրոպայի մեջ: ՀՀՊ-ը յուրահատուկ հակահրթիռային հովանոց է, որը փակում է որոշակի տարածք և պաշտպանում հրթիռներից: Եվ ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգն ամենահուսալին է աշխարհում: Իհարկե, կարելի է թաքնվել այլ հովանու տակ, ասենք, օրինակ ռուսականի, բայց ռուսական հրթիռների և այլ սարքավորումների փորձարկումները ցույց են տալիս, որ դրանք այնքան էլ հուսալի չեն: Շատ հնարավոր է, որ Հայաստանն ունի իր հուսալի ՀՀՊ համակարգը: Ճիշտ է, այն գնվել է Ռուսաստանից, որը զուգահեռ Ադրբեջանին հրթիռներ է վաճառում, որոնք կարող են հաղթահարել այդ ՀՀՊ-ը: Սակայն, շատ հավանական է, որ Հայաստանը ընդհանրապես չունի ՀՀՊ հովանի: Միևնույն է, դեռ անձրև չկա: Սերժ Սարգսյանին չեն հրավիրել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հնարավոր է, որ դա կապված է Թուրքիայի դիրքի հետ, որը, ինչպես հայտնի է, թույլ չտվեց Իսրայելին մասնակցել գագաթնաժողովին: Չի բացառվում, որ Թուրքիան, որի տարածքում տեղադրված է ՆԱՏՕ-ի ռադարը, թույլ չի տվել նաև Հայաստանին: Բայց ապահովել է Իլհամ Ալիեվի մասնակցությունը: Չի բացառվում նաեւ, որ ՀԱՊԿ անդամ երկրները համաձայնության են եկել Չիկագո չգնալու հարցում: Ինչպես հայտնի է, Կենտրոնական Ասիայի երկրների նախագահները նույնպես չեն գնացել: Հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը արդեն ունի սեփական հակահրթիռային պաշտպանության համակարգ, և իրեն պետք չէ ՆԱՏՕ-ի հովանոցը: Մնում է միայն բացահայտել, որքանով է հուսալի ՀԱՊԿ հանակարգը, ումից կարող է պաշտպանել այն մեզ: Կարող են արդյոք թուրքական և ադրբեջանական հրթիռները անցնել այդ համակարգը, և արդյոք չարժե ընկերություն անել ՆԱՏՕ-ի հետ, որպեսզի Դաշինքը թույլ չտա այդ հրթիռներին թռչել: Նաիրա Հայրումյան
Tuesday, May 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment