Tert.am. 23-5-2012- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի պաշտոնավարության ավարտից հետո չի բացառվում, որ այդ պաշտոնը թուրք կստանձնի: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ»-ը, ՆԱՏՕ-ի Ատլանտյան խորհուրդը, առաջարկել է առաջիկա 10 տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցիչ նշանակել: Լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կարող է նշանակվել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: 1952 թ-ից ՆԱՏՕ-ի անդամ դարձած Թուրքիան, ով այս տարի նշում է կառույցին իր անդամակցության 60-ամյակը, նույնպես ցանկանում է ստանձնել ՆԱՏՕ-ի ղեկավարությունը: Գործող գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2013 թ-ին, սակայն նա ցանկանում է պաշտոնում մնալ մինչև 2014 թ-ը: ՆԱՏՕ-ի կուլիսներում նույնպես խոսում են այն մասին, որ Դաշինքի հաջորդ քարտուղարը լինելու է Աբդուլլահ Գյուլը, ում նախագահի պաշտոնում մնալու ժամկետն ավարտվում է հենց 2014 թ-ին: Wednesday, May 23, 2012
Թուրքական նոր սցենար. Գյուլը կդառնա՞ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Tert.am. 23-5-2012- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենի պաշտոնավարության ավարտից հետո չի բացառվում, որ այդ պաշտոնը թուրք կստանձնի: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ»-ը, ՆԱՏՕ-ի Ատլանտյան խորհուրդը, առաջարկել է առաջիկա 10 տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցիչ նշանակել: Լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կարող է նշանակվել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: 1952 թ-ից ՆԱՏՕ-ի անդամ դարձած Թուրքիան, ով այս տարի նշում է կառույցին իր անդամակցության 60-ամյակը, նույնպես ցանկանում է ստանձնել ՆԱՏՕ-ի ղեկավարությունը: Գործող գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2013 թ-ին, սակայն նա ցանկանում է պաշտոնում մնալ մինչև 2014 թ-ը: ՆԱՏՕ-ի կուլիսներում նույնպես խոսում են այն մասին, որ Դաշինքի հաջորդ քարտուղարը լինելու է Աբդուլլահ Գյուլը, ում նախագահի պաշտոնում մնալու ժամկետն ավարտվում է հենց 2014 թ-ին:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment