1in.am.19-5-2012- Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայում պետական տոն է՝ Աթաթուրքի հիշատակի օրը, երիտասարդության ու սպորտի տոնը: 1919 թվականի մայիսի 19-ին Աթաթուրքը ժամանում է Սամսուն և այստեղից սկսում իր շարժումը, որը հայտնի է Քեմալական շարժում անվանմամբ: Աթաթուրքը հետագայում մայիսի 19-ը նվիրում է թուրքական երիտասարդությանը և 1938 թվականին այն հռչակում տոն: Սակայն 1980 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած հեղաշրջումից հետո իշխանության եկած զինվորականները մայիսի 19-ը դարձյալ դարձնում են Աթաթուրքի հիշատակի օր: Այդ կապակցությամբ ողջ Թուրքիայում անցկացվում են մի շարք միջոցառումներ: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե մայիսի 19-ին Սևծովյան Սամսուն քաղաքի Թութուն նավահանգստում բացվելու է 1919 մետր երկարությամբ վիթխարի դրոշ՝ նվիրված 1919 թվականին այստեղ Աթաթուրքի ժամանելուն:
Saturday, May 19, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment