Wednesday, May 23, 2012

Ադրբեջանցի պատգամավոր. Մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, բացի Հայաստանից

News.am. 23-5-2012- Ադրբեջանը պատրաստ է համագործակցել բոլորի հետ, բացի Հայաստանից, քանի դեռ ադրբեջանական հողերը գտնվում են օկուպացիայի ներքո: Այս մասին, այսօր` մայիսի 23-ին, Երեւանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ Ասեֆ Հաջիեւը: «Ոչ մի համագործակցության մասին խոսք լինել չի կարող: Կարծում եմ, որ ձեր նոր ղեկավարությունը պետք է ազատի օկուպացված տարածքները, որից հետո ԼՂՀ-ի համար կարգավիճակ կստանա Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Դրանից հետո կապաշրջափակվեն հաղորդակցության բոլոր ուղիները եւ, հնարավոր է, համագործակցություն սկսվի»,-ասել է նա: Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը Երեւանում է գտնվում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

No comments: