Wednesday, May 23, 2012

Իրանը փորձարկելու է իր «Կոբրա» մարտական ուղղաթիռը

1in.am. 23-5-2012- Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս Իրանի ռազմաօդային ուժերը կանցկացնեն զորավարժություններ, որոնց ընթացքում առաջին անգամ կփորձարկվի հայրենական արտադրության «Կոբրա» մարտական ուղղաթիռը: Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Կյումորս Հեյդարին: Վերջինիս խոսքերով՝ ներկայումս իրանցի մասնագետները հնարավորություն ունեն արտադրելու, վերանորոգելու և սպասարկելու վերջին սերնդի մարտական ուղղաթիռներ: Իրանցի գեներալը հավելել է, որ իր մի շարք տեխնիկական հատկանիշներով իրանական «Կոբրա» ուղղաթիռը գերազանցում է ամերիկյան «Ապաչի» ուղղաթիռին: Գեներալը հավելել է, որ առաջիկա զորավարժություններում օգտագործվելու է նաև զրահածակող և հակաուղղաթիռային զենք:

No comments: