Monday, May 14, 2012

Իրանն արագագնաց հրթիռակիր մոտորանավակների արտադրության հարցում աշխարհի առաջատարն է

Իրանական Mehr News գործակալության փոխանցմամբ՝ Իրանն աշխարհում հրթիռակիր մոտորանավակներ արտադրող միակ երկիրն է։ Դրանք ունակ են մեծ արագությամբ խոցել թշնամական թիրախները: Այս մասին բարձր տեխնոլոգիական սպառազինության արտադրման վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է իրանցի դերծովակալ Ալի Ֆեդավին. «Իրանն արագագնաց հրթիռակիր մոտորանավակների արտադրության հարցում աշխարհի առաջատարն է: Ներկայիս դրությամբ աշխարհի և ոչ մի երկիր չունի նմանատիպ բան: Իրանն ունի 20,000 մարտական արագագնաց մոտորանավակ»:

No comments: